100%Դիմել
Ինչպես ենք սովորում

Քո ճանապարհը՝ քայլ առ քայլ։

Ամեն փուլում գիտես՝ ինչ ես սովորում, ինչ ես անում և որն է հաջորդ քայլը։

Սկսենք ծանոթանալուց։

  1. 01

    Լրացնում ես հայտը

    Պատասխանում ես մի քանի հարցի քո փորձի, նպատակների ու սպասելիքների մասին, որպեսզի նախնական պատկերացում կազմենք քո մասին։

  2. 02

    Անցնում ես նախնական գնահատում

    Դիտարկում ենք հայտը և գնահատում՝ արդյոք ծրագիրը համապատասխանում է քո նպատակներին ու ներկայիս մակարդակին։

  3. 03

    Ստանում ես ծրագրի պայմանները

    Եթե անցնում ես նախնական փուլը, ուղարկում ենք դասընթացի ամբողջական պայմանները՝ ձևաչափը, տևողությունը, պահանջները, վճարման պայմանները և մասնակցության կարևոր մանրամասները։

  4. 04

    Անցնում ես թեստավորում

    Թեստավորման միջոցով գնահատում ենք քո մտածողությունը, հաղորդակցման հմտությունները, անգլերենի մակարդակը, փափուկ հմտությունները և սովորելու պատրաստակամությունը։

  5. 05

    Մասնակցում ես հարցազրույցի

    Քննարկում ենք թեստավորման արդյունքները, քո նպատակները, մոտիվացիան և այն, թե ինչ արդյունք ես ուզում ստանալ ծրագրից։

  6. 06

    Հաստատում ենք ընդունելությունը

    Վերջնական գնահատումից հետո տեղեկացնում ենք ընդունելության արդյունքի մասին և հաստատում քո մասնակցությունը ծրագրին։

  7. 07

    Հաստատում ես մասնակցությունդ

    Ծանոթանում ես վերջնական պայմաններին, կատարում անհրաժեշտ գրանցումը և ամրագրում տեղդ խմբում։

  8. 08

    Սպասում ես մեկնարկին

    Մասնակցությունդ արդեն հաստատված է։ Մինչ ծրագրի մեկնարկը ստանում ես անհրաժեշտ տեղեկատվությունը, ժամանակացույցը և նախապատրաստական նյութերը։

  9. 09

    Սկսում ես ծրագիրը

    Մեկնարկից սկսած անցնում ես ուսուցման, գործնական աշխատանքի, մասնագիտական զարգացման և աշխատանքի պատրաստման ամբողջ ճանապարհը։

01

Սովորում ես

Հասկանում ես հիմնական ուղղությունները՝ պարզ բացատրություններով և օրինակներով։

02

Կիրառում ես

Փորձում ես սովորածը գործնական առաջադրանքներում։

03

Հավաքում ես պորտֆոլիո

Ավարտուն աշխատանքներով ցույց ես տալիս՝ ինչ կարող ես անել։

04

Պատրաստվում ես աշխատանքի

Աշխատում ես CV-ի, պորտֆոլիոյի և հարցազրույցի հմտությունների վրա։

Պատրա՞ստ ես սկսել։

Լրացրու հայտը։ Արի՛ միասին հասկանանք՝ որն է քո հաջորդ քայլը։

Դիմել հիմա