«100%» ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սույն Գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է, թե ինչպես է Մարտին Մելսիկի Ղազարյան ԱՁ-ն, որը գործունեություն է իրականացնում «100%» անվանմամբ (այսուհետ՝ «100%», «Ակադեմիա» կամ «մենք»), հավաքում, ամրագրում, համակարգում, օգտագործում, փոխանցում, պահպանում, ուղեփակում և ոչնչացնում անձնական տվյալները 100.expert կայքի, կրթական ծրագրերի, ընդունելության, ուսուցման, կարիերայի և աշխատանքի տեղավորման գործընթացների շրջանակում։
Սույն Քաղաքականությունը կազմվել է Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների հիման վրա։
Քաղաքականությունը տեղեկատվական փաստաթուղթ է և ինքնին չի փոխարինում այն համաձայնությանը, որը օրենքով պահանջվող դեպքերում պետք է ստացվի տվյալների սուբյեկտից առանձին՝ հստակ և ապացուցելի ձևով։
1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՇԱԿՈՂԸ
Անձնական տվյալներ մշակողն է՝ Մարտին Մելսիկի Ղազարյան ԱՁ։
ՀՎՀՀ՝ 77989433։
Հաշվառման / գործունեության հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Սվարանց, 7-րդ փողոց, տուն 3։
Կայք՝ 100.expert։
Գաղտնիության և անձնական տվյալների հետ կապված հարցումները կարող են ներկայացվել 100.expert կայքի «Կապ» բաժնում նշված գործող կապի միջոցներով կամ գրավոր՝ վերոնշյալ հասցեով info@100.expert.
2. ՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄՇԱԿԵԼ
Մենք կարող ենք մշակել՝
կայքի այցելուների,
կրթական ծրագրերով հետաքրքրված կամ հայտ ներկայացրած անձանց,
ընդունելության գնահատման, թեստավորման կամ հարցազրույցի մասնակիցների,
ուսանողների և շրջանավարտների,
դասընթացավարների, թեկնածուների և համագործակցող մասնագետների,
գործատուների կամ գործընկերների կոնտակտային անձանց,
մեզ հետ այլ կերպ հաղորդակցվող անձանց անձնական տվյալները։
3. ԻՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՎԱՔԵԼ ԵՎ ՄՇԱԿԵԼ
Կախված Ձեր և 100%-ի միջև հարաբերության բնույթից՝ կարող ենք մշակել հետևյալ տվյալները։
3.1. Նույնականացման և կոնտակտային տվյալներ
Անուն, ազգանուն, անհրաժեշտության դեպքում՝ հայրանուն, ծննդյան ամսաթիվ կամ տարիք, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, բնակության վայր, սոցիալական ցանցերի կամ մասնագիտական էջերի հղումներ։
3.2. Կրթական և մասնագիտական տվյալներ
Կրթություն, աշխատանքային փորձ, մասնագիտական հմտություններ, CV, պորտֆոլիո, LinkedIn կամ այլ մասնագիտական պրոֆիլ, հետաքրքրող մասնագիտություն, աշխատանքի ձևաչափի և մասնագիտական ուղղության նախընտրություններ։
3.3. Ընդունելության և ուսումնական գործընթացի տվյալներ
Հայտերի պատասխաններ, գնահատման կամ թեստավորման արդյունքներ, հարցազրույցների արդյունքներ, հաճախելիություն, առաջադրանքներ, նախագծեր, գնահատականներ, ավարտական աշխատանք, պորտֆոլիո, աշխատանքի պատրաստվածության գնահատում և ուսումնական գործընթացին վերաբերող այլ տվյալներ։
3.4. Պայմանագրային և նույնականացման լրացուցիչ տվյալներ
Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ կամ այլ նույնականացնող տվյալներ կարող են պահանջվել միայն այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են պայմանագիր կնքելու, օրենքով նախատեսված հաշվառում իրականացնելու կամ այլ կոնկրետ իրավական/պայմանագրային նպատակին հասնելու համար։ Դրանք չեն պահանջվում միայն կայք այցելելու կամ ընդհանուր տեղեկատվություն ստանալու համար։
3.5. Վճարումների վերաբերյալ տվյալներ
Վճարման փաստ, գումար, ամսաթիվ, գործարքի նույնականացուցիչ և վճարողի վերաբերյալ անհրաժեշտ տվյալներ։ Եթե վճարումն իրականացվում է բանկի կամ վճարային ծառայություն մատուցողի միջավայրում, քարտի ամբողջական տվյալները կարող են մշակվել անմիջապես տվյալ ծառայություն մատուցողի կողմից և չպահպանվել 100%-ի համակարգերում։
3.6. Հաղորդակցության տվյալներ
Էլեկտրոնային նամակագրություն, կայքի ձևերով ներկայացված հաղորդագրություններ, Telegram, WhatsApp կամ այլ համաձայնեցված հարթակներով հաղորդակցություն, դիմումների պատմություն, մեզ տրամադրված փաստաթղթեր և ֆայլեր։
3.7. Տեխնիկական տվյալներ
Կայքի աշխատանքի և անվտանգության ապահովման համար կարող են մշակվել IP հասցե, սարքի և բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը, մուտքի ամսաթիվը և ժամը, դիտված էջերը, տեխնիկական log-երը և cookie-ների կամ նման տեխնոլոգիաների միջոցով ստացվող տվյալները՝ այնքանով, որքանով դրանք իրականում կիրառվում են կայքում։
4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Անձնական տվյալները կարող ենք մշակել միայն նախապես որոշված, օրինական և տվյալների ծավալին համաչափ նպատակներով, այդ թվում՝
հայտերի ընդունման, նախնական գնահատման, թեստավորման և հարցազրույցների կազմակերպման,
համապատասխան կրթական ծրագրի առաջարկման և ընդունելության որոշման կայացման,
պայմանագրային հարաբերությունների ձևակերպման և իրականացման,
ուսումնական գործընթացի կազմակերպման, հաճախելիության և առաջադիմության հաշվառման,
առաջադրանքների, նախագծերի և ավարտական աշխատանքների գնահատման,
հավաստագրերի կամ այլ ավարտական փաստաթղթերի տրամադրման,
վճարումների և հաշվապահական/հարկային պարտավորությունների կատարման,
CV-ի, պորտֆոլիոյի, փորձնական հարցազրույցների և աշխատանքի պատրաստման,
համապատասխան գործատուների ընտրության, թեկնածության ներկայացման և աշխատանքի տեղավորման գործընթացի կազմակերպման,
ուսանողի, դիմորդի կամ գործընկերոջ հետ ծառայությանն առնչվող հաղորդակցության,
բողոքների, պահանջների և վեճերի քննության,
տեղեկատվական համակարգերի անվտանգության, չարաշահումների կանխարգելման և տեխնիկական խնդիրների լուծման,
օրենքով սահմանված պարտավորությունների կատարմաննպատակներով։
Տվյալները չեն օգտագործվում այնպիսի նոր նպատակի համար, որն անհամատեղելի է դրանց սկզբնական հավաքման նպատակի հետ, եթե դրա համար չկա առանձին օրինական հիմք կամ անհրաժեշտ համաձայնություն։
5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Անձնական տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքերի առկայության դեպքում։
Տվյալները կարող են մշակվել, մասնավորապես, երբ՝
տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը,
տվյալները մեզ տրամադրվել են կնքված պայմանագրի շրջանակում և օգտագործվում են տվյալ պայմանագրով նախատեսված գործողությունների նպատակով,
տվյալների մշակումը կամ տրամադրումը ուղղակիորեն նախատեսված է օրենքով,
տվյալները օրինական կերպով ստացվել են հանրամատչելի աղբյուրներից՝ օրենքով թույլատրելի սահմաններում։
Երբ տվյալների մշակումը հիմնված է համաձայնության վրա, համաձայնությունը պետք է լինի կոնկրետ նպատակի համար, իսկ դրա առկայությունը ապացուցելու պարտականությունը կրում է 100%-ը։
Տվյալների սուբյեկտը օրենքով նախատեսված դեպքերում իրավունք ունի հետ կանչելու իր համաձայնությունը։ Համաձայնության հետկանչը չի դարձնում անօրինական մինչև հետկանչը տվյալ համաձայնության հիման վրա արդեն իրականացված մշակումը։
6. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Աշխատանքի տեղավորման ծրագրին մասնակցելու դեպքում համապատասխան պոտենցիալ գործատուին կարող են փոխանցվել միայն աշխատանքի ընդունման գործընթացի համար անհրաժեշտ տվյալները, օրինակ՝
անուն և ազգանուն,
կոնտակտային տվյալներ,
CV,
պորտֆոլիո,
կրթության և աշխատանքային փորձի վերաբերյալ տվյալներ,
մասնագիտական հմտությունների և համապատասխան աշխատանքի համար անհրաժեշտ այլ տվյալներ։
Գործատուին անձնագրի տվյալ, ՀԾՀ, առողջական կամ այլ ակնհայտորեն ոչ անհրաժեշտ տվյալ չի փոխանցվում միայն թեկնածությունը ներկայացնելու նպատակով, եթե դրանց փոխանցման համար չկա առանձին անհրաժեշտություն և իրավական հիմք։
Տվյալների փոխանցումը պետք է սահմանափակվի կոնկրետ աշխատանքի տեղավորման նպատակով և իրականացվի օրենքով նախատեսված համաձայնության կամ այլ իրավական հիմքի առկայությամբ։
7. ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ծառայության իրականացման համար անհրաժեշտ հաղորդագրությունները՝ դասերի, վճարումների, ընդունելության, գնահատման, աշխատանքի առաջարկների կամ պայմանագրային հարցերի վերաբերյալ, չեն նույնացվում կամավոր մարքեթինգային հաղորդագրությունների հետ։
Նոր դասընթացների, հատուկ առաջարկների, միջոցառումների կամ այլ գովազդային հաղորդագրությունների ուղարկումը կարող է իրականացվել միայն համապատասխան իրավական հիմքի առկայության դեպքում։
Մարքեթինգային հաղորդագրություններից կարելի է հրաժարվել ցանկացած պահի՝ օգտագործելով հաղորդագրությունում նշված հրաժարման եղանակը կամ դիմելով 100%-ին։ Այդ հրաժարումը չի ազդում գործող պայմանագրով կամ ծառայության իրականացման համար անհրաժեշտ հաղորդագրությունների ստացման վրա։
8. COOKIES, ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
100.expert կայքը կարող է օգտագործել տեխնիկապես անհրաժեշտ cookies՝ կայքի բնականոն աշխատանքի, անվտանգության և հիմնական ֆունկցիոնալության ապահովման համար։
Եթե կայքում ակտիվացված են ոչ անհրաժեշտ վերլուծական, չափման կամ գովազդային տեխնոլոգիաներ, դրանց միջոցով տվյալների մշակումը կատարվում է կիրառելի օրենսդրության և, երբ պահանջվում է, օգտատիրոջ նախնական համաձայնության հիման վրա։
Օգտատերը կարող է իր բրաուզերի կարգավորումներով սահմանափակել cookies-ը։ Որոշ cookies-ի արգելափակումը կարող է ազդել կայքի առանձին գործառույթների աշխատանքի վրա։
9. ՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԱՄ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
100%-ը չի վաճառում անձնական տվյալները։
Ծառայության իրականացման համար տվյալների անհրաժեշտ և նվազագույն մասը կարող է հասանելի դառնալ՝
դասընթացավարներին և գնահատող մասնագետներին՝ ուսուցման ու գնահատման համար,
համապատասխան գործատուներին՝ աշխատանքի տեղավորման համար,
բանկերին և վճարային ծառայություն մատուցողներին՝ վճարումների համար,
հաշվապահական, իրավաբանական կամ տեխնիկական ծառայություն մատուցողներին,
հոսթինգ, ամպային պահպանում, CRM, ուսումնական կամ հաղորդակցության հարթակներ տրամադրող կազմակերպություններին,
պետական, դատական, իրավապահ կամ այլ իրավասու մարմիններին՝ օրենքով նախատեսված դեպքերում։
Եթե երրորդ անձը տվյալները մշակում է 100%-ի հանձնարարությամբ, համապատասխան հարաբերությունը պետք է կազմակերպվի օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ և տվյալների մշակման նպատակը, ծավալն ու անվտանգության պարտականությունները սահմանող պայմաններով։
10. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՀԱՐԹԱԿՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Ուսուցման, հաղորդակցության կամ տեխնիկական ծառայությունների համար կարող են օգտագործվել երրորդ կողմի հարթակներ, օրինակ՝ Google Workspace, Google Meet, Zoom, Telegram, WhatsApp կամ դրանց փոխարինող այլ ծառայություններ։
Նման ծառայությունների օգտագործումը կարող է տեխնիկապես հանգեցնել տվյալների պահպանման կամ մշակման Հայաստանի Հանրապետությունից դուրս։
Անձնական տվյալների՝ այլ պետություն փոխանցումը իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով թույլատրելի պայմանների պահպանմամբ։ Եթե տվյալները փոխանցվում են այնպիսի պետություն, որը չի ապահովում օրենքով պահանջվող պաշտպանության բավարար մակարդակ, փոխանցումը կարող է պահանջել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի թույլտվություն և բավարար պայմանագրային երաշխիքներ։
Սույն դրույթը ինքնին չի նշանակում, որ 100%-ը տվյալների բոլոր հնարավոր միջազգային փոխանցումների համար ունի նախնական ընդհանուր թույլտվություն. յուրաքանչյուր փոխանցում պետք է համապատասխանի տվյալ պահին կիրառելի իրավական պահանջներին։
11. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Տվյալները պահպանվում են ոչ ավելի երկար, քան օբյեկտիվորեն անհրաժեշտ է այն նպատակների համար, որոնց համար դրանք հավաքվել են, կամ որքան պահանջվում է օրենքով։
Պահպանման ժամկետը որոշելիս հաշվի են առնվում՝
ուսումնական կամ այլ ծառայության տևողությունը,
պայմանագրային հարաբերությունների գործողության և դրանց ավարտից հետո հնարավոր պահանջների ժամկետները,
աշխատանքի տեղավորման գործընթացի տևողությունը,
հարկային, հաշվապահական կամ այլ պարտադիր պահպանման ժամկետները,
համաձայնության գործողության ժամկետը,
վեճի կամ իրավական պահանջի առկայությունը։
Երբ տվյալները այլևս անհրաժեշտ չեն օրինական նպատակին հասնելու համար և դրանց պահպանման այլ իրավական հիմք չկա, դրանք ոչնչացվում կամ ուղեփակվում են օրենքով սահմանված կարգով։
12. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
100%-ը ձեռնարկում է ողջամիտ և կիրառելի կազմակերպչական, տեխնիկական և տեխնոլոգիական միջոցներ՝ տվյալները պատահական կորստից, չարտոնված մուտքից, անօրինական օգտագործումից, փոփոխումից, կրկնօրինակումից, տարածումից, ոչնչացումից կամ այլ միջամտությունից պաշտպանելու համար։
Տվյալներին հասանելիությունը սահմանափակվում է այն անձանցով, որոնց տվյալները անհրաժեշտ են իրենց գործառույթների իրականացման համար։
Տվյալների մշակման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերում կիրառվում են օրենքով և կիրառելի անվտանգության պահանջներով նախատեսված միջոցներ, ներառյալ համապատասխան դեպքերում գաղտնագրային միջոցներ և հասանելիության սահմանափակումներ։
Անօրինական մշակման կամ անվտանգության խախտման հայտնաբերման դեպքում 100%-ը ձեռնարկում է օրենքով պահանջվող գործողությունները՝ խախտումը վերացնելու, տվյալները անհրաժեշտության դեպքում ուղեփակելու կամ ոչնչացնելու և օրենքով նախատեսված անձանց կամ մարմիններին տեղեկացնելու համար։
13. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Օրենքով սահմանված կարգով Դուք իրավունք ունեք՝
տեղեկանալ՝ արդյոք 100%-ը մշակում է Ձեր անձնական տվյալները,
պահանջել տեղեկություն մշակվող տվյալների, մշակման նպատակի և իրավական հիմքի, տվյալների աղբյուրի և հավանական օգտագործողների շրջանակի վերաբերյալ,
անվճար ծանոթանալ Ձեր վերաբերյալ մշակվող անձնական տվյալներին,
պահանջել ուղղել, լրացնել կամ թարմացնել ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ կամ հնացած տվյալները,
օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պահանջել տվյալների ուղեփակում կամ ոչնչացում,
վիճարկել տվյալների մշակման օրինականությունը,
օրենքով նախատեսված դեպքերում հետ կանչել համաձայնությունը,
հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից,
դիմել Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին կամ դատարան՝ Ձեր իրավունքների պաշտպանության համար։
Գրավոր հարցման դեպքում տվյալների առկայության մասին տեղեկությունը կամ դրանց ծանոթանալու հնարավորությունը տրամադրվում է օրենքով սահմանված ժամկետներում։
14. ՄԻՆՉԵՎ 16 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Եթե տվյալների սուբյեկտը մինչև 16 տարեկան անչափահաս է, նրա անձնական տվյալների մշակման համար անհրաժեշտ համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։
100%-ը կարող է պահանջել այնպիսի նվազագույն տեղեկություն, որն անհրաժեշտ է օրինական ներկայացուցչի կարգավիճակը և համաձայնության իրավաչափությունը հաստատելու համար։
Եթե պարզվի, որ համաձայնություն պահանջող տվյալները տրամադրվել են մինչև 16 տարեկան անձի կողմից առանց անհրաժեշտ օրինական ներկայացուցչի համաձայնության, 100%-ը ձեռնարկում է համապատասխան միջոցներ տվյալների հետագա մշակումը դադարեցնելու և օրենքով նախատեսված գործողությունները կատարելու համար։
15. ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԵՎ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
100%-ը սովորաբար չի պահանջում ռասայական կամ ազգային պատկանելության, քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, արհեստակցական միության անդամակցության, առողջական վիճակի, սեռական կյանքի, կենսաչափական կամ օրենքով հատուկ կարգավորման ենթակա այլ տվյալներ։
Եթե կոնկրետ ծրագրի կամ օրինական պարտավորության շրջանակում նման տվյալների մշակումն անհրաժեշտ դառնա, այն իրականացվում է միայն համապատասխան իրավական հիմքի, անհրաժեշտ համաձայնության և օրենքով պահանջվող լրացուցիչ պաշտպանության միջոցների առկայությամբ։ Օրենքով պահանջվող դեպքերում 100%-ը կատարում է նաև լիազոր մարմնին ծանուցելու պարտականությունը։
16. ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
100%-ը կարող է օգտագործել թվային կամ AI գործիքներ դիմումների մշակման, թեստերի կազմակերպման, նյութերի դասակարգման կամ ներքին աշխատանքի արդյունավետության համար։
Այսպիսի գործիքների կիրառումը չի վերացնում 100%-ի պատասխանատվությունը անձնական տվյալների օրինական մշակման համար։ Եթե ավտոմատացված համակարգը օգտագործվում է ընդունելության կամ այլ էական որոշման աջակցման համար, վերջնական որոշումը չի հիմնվում բացառապես ավտոմատացված արդյունքի վրա, եթե դրա համար չկա օրենքով թույլատրելի հիմք և համապատասխան պաշտպանություն։
Գաղտնի կամ զգայուն տվյալները չպետք է փոխանցվեն երրորդ կողմի AI ծառայության՝ առանց համապատասխան իրավական հիմքի, անհրաժեշտ պայմանագրային/անվտանգության երաշխիքների և տվյալների նվազագույնացման պահանջի պահպանման։
17. ԱՅԼ ԿԱՅՔԵՐ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
100.expert-ը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ անձանց կայքեր կամ ծառայություններ։ Այդ հարթակներ անցնելուց հետո տվյալների մշակումը կարող է կարգավորվել տվյալ երրորդ անձի սեփական գաղտնիության քաղաքականությամբ։
100%-ը պատասխանատու չէ երրորդ անձի անկախ կայքի կամ ծառայության այն գործողությունների համար, որոնք դուրս են 100%-ի վերահսկողությունից, սակայն 100%-ի կողմից տվյալների փոխանցումը տվյալ երրորդ անձին պետք է ունենա օրինական հիմք։
18. ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
100%-ը կարող է թարմացնել սույն Քաղաքականությունը օրենսդրության, ծառայությունների, տեխնիկական գործիքների կամ տվյալների մշակման գործընթացների փոփոխության դեպքում։
Քաղաքականության գործող տարբերակը հրապարակվում է 100.expert կայքում։ Եթե փոփոխությունը էականորեն փոխում է տվյալների մշակման նպատակը, շրջանակը կամ տվյալների սուբյեկտի իրավունքների վրա ազդեցությունը, 100%-ը անհրաժեշտության դեպքում տրամադրում է լրացուցիչ տեղեկացում կամ ստանում նոր համաձայնություն՝ օրենքով պահանջվող դեպքերում։
19. ԿԱՊ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
Գաղտնիության կամ անձնական տվյալների վերաբերյալ հարցում, ուղղման, հասանելիության, ուղեփակման, ոչնչացման կամ այլ իրավունքի իրականացման պահանջ կարելի է ներկայացնել 100.expert կայքի «Կապ» բաժնում նշված գործող կապի միջոցներով կամ գրավոր՝ info@100.expert էլեկտրոնային հասցեյին դիմում գրելով։
Տվյալների սուբյեկտը նաև իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին կամ դատարան։
