100%Դիմել
Մեր մասին

Ուզում ենք, որ սովորածդ տեղ հասնի։

Շատերը դասընթացն ավարտում են, բայց հաջորդ քայլը հստակ չեն տեսնում։ 100%-ը ստեղծում ենք այդ ճանապարհն ավելի հասկանալի դարձնելու համար՝ ուսուցումից մինչև գիտելիքի գործնական կիրառում։

Մեր նպատակը պատրաստ մասնագետն է, որը կարողանում է բացատրել իր որոշումները, անել աշխատանքն ու ներկայացնել արդյունքը։

Սովորում ես, ստանում փորձ և վերջում աշխատանքի առաջարկ։

Դասից հետո գիտելիքը թղթի վրա չի մնում։ Աշխատում ես առաջադրանքի վրա, քննարկում արդյունքը դասընթացավարի հետ ու հասկանում՝ ինչն ավելի լավ անել։

01

Սովորում ես

Հասկանում ես հիմնական ուղղությունները՝ պարզ բացատրություններով և օրինակներով։

02

Կիրառում ես

Փորձում ես սովորածը գործնական առաջադրանքներում։

03

Հավաքում ես պորտֆոլիո

Ավարտուն աշխատանքներով ցույց ես տալիս՝ ինչ կարող ես անել։

04

Պատրաստվում ես աշխատանքի

Աշխատում ես CV-ի, պորտֆոլիոյի և հարցազրույցի հմտությունների վրա։

Պատրա՞ստ ես սկսել։

Լրացրու հայտը։ Արի՛ միասին հասկանանք՝ որն է քո հաջորդ քայլը։

Դիմել հիմա