100%Դիմել
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ

Ծանոթացիր քո ապագա դասընթացավարներին։

Մեր դասընթացավարները ամեն օր աշխատում են իրենց ոլորտում։ Դրա համար դասերին կխոսենք ոչ միայն տեսությունից, այլ նաև իրական աշխատանքից, խնդիրներից ու լուծումներից։

Մարիամ Գեդեոնյան
Marketing Strategy MODULE

Մարիամ Գեդեոնյան

Ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագետ՝ 13+ տարվա փորձով։ Աշխատել է imID-ի, VEON Armenia-ի (Beeline), ՀՀ Կենտրոնական բանկի և Business Armenia-ի նախագծերի վրա՝ ներառյալ Select Armenia, Francophonie 2018 և Sardarapat 100 նախաձեռնությունները։

Աստղիկ Սարգսյան
SEO, AEO, GEO MODULE

Աստղիկ Սարգսյան

SEO մասնագետ՝ շուրջ 4 տարվա փորձով՝ Andava Digital Marketing Agency-ում և միջազգային տարբեր ոլորտների նախագծերում։ Աշխատում է technical SEO-ի, content optimization-ի, strategy-ի և analytics-ի հետ՝ ամբողջական SEO գործընթացի շրջանակում։

Մարտին Ղազարյան
Meta ads MODULE

Մարտին Ղազարյան

MarTech մասնագետ՝ 8+ տարվա փորձով։ Աշխատել է Google-ում, ղեկավարել է Հայաստանի առաջատար ոչ ֆորմալ կրթական կենտրոններից մեկը։ Ունի 1.7 մլն ԱՄՆ դոլարի գովազդային բյուջեների կառավարման փորձ՝ Հայաստանի, Ուզբեկստանի, Դուբայի, ԱՄՆ-ի և 13+ այլ երկրների շուկաներում։

Ինեսսա Մանուկյան
PERSONAL BRANDING for Marketers MODULE

Ինեսսա Մանուկյան

Անձնական բրենդինգի մասնագետ՝ 10+ տարվա մասնագիտական փորձով։ LEADIN-ի հիմնադիր տնօրենն է։ Օգնել է հարյուրավոր մասնագետների զարգացնել ներկայությունը LinkedIn-ում, իսկ իր էջի լսարանը զարգացրել է 0-ից մինչև 16,000+ հետևորդ։ LEADIN-ի հաճախորդներն ընդգրկում են 6 երկիր։

Աստղիկ Վարդանյան
CRM & Email Marketing MODULE

Աստղիկ Վարդանյան

Թվային մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ՝ 7+ տարվա միջազգային փորձով։ Իրականացրել է 100+ email արշավ՝ 40,000+ հաճախորդի բազայի համար՝ կիրառելով CRM ավտոմատացում, cross-selling և հաճախորդների պահպանման ռազմավարություններ։

Ժորժ Սեյրադարյան
HR and Career Development for Marketers MODULE

Ժորժ Սեյրադարյան

HR ռազմավարության և տաղանդների կառավարման մասնագետ՝ 11+ տարվա փորձով։ Pi Hospitality Group of Companies-ում Head of HR է, իսկ նախկինում ղեկավարել է Menu Group UK-ի People Operations-ը։ Կրճատել է հաստիքի փակման միջին ժամկետը 60 օրից մինչև 18 օր և մասնակցել 19+ կրթական ծրագրերի ու 3,500+ մասնագետների մենթորության։

Մարիա Պետրոսյան
Performance Marketing MODULE

Մարիա Պետրոսյան

Performance Marketing մասնագետ՝ 6+ տարվա փորձով։ Աշխատում է ՀՀ ամենամեծ մարքեթինգային կազմակերպություններից մեկում։ Կառավարել է Հայաստանի, Դուբայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Նիդերլանդների շուկաների արշավները՝ $60M+ բյուջեներով՝ բանկային, կառուցապատման և այլ ոլորտներում։

Մարիամ Հարությունյան
Social media marketing, Influencer marketing MODULE

Մարիամ Հարությունյան

Թվային մարքեթինգի մասնագետ՝ 2019-ից և 50+ նախագծերի փորձով։ Elev8r Peach Agency-ում աշխատում է որպես Digital Marketing Specialist։ Փորձ ունի սոցիալական մեդիայի, influencer marketing-ի և թվային արշավների իրականացման ոլորտներում՝ աշխատելով Health Extension, FNet և Apilus Nara նախագծերի հետ։

Լևոն Ֆլջյան
Graphic design for marketers MODULE

Լևոն Ֆլջյան

Art Director, գրաֆիկ նկարիչ և դասընթացավար՝ 10+ տարվա փորձով։ LIGA Insurance-ում Senior Graphic Designer է, նախկինում դասավանդել է Gyumri Technology Center-ում։ Նրա esitl.io նախագծով աշխատանքը ներկայացվել է World Brand Design Society-ի կողմից, իսկ Yeremyan Projects-ի «Շերեփ» արշավը ստացել է Երևանի արտաքին գովազդի փառատոնի մրցանակ։

Նարե Մկրտչյան
Reels & Video Content MODULE

Նարե Մկրտչյան

Reels և video content մասնագետ՝ 5 տարվա մարքեթինգային փորձով։ Sniper Marketing-ում աշխատում է որպես Video Content Project Manager։ Hashtag Sport-ի համար ստեղծած տեսանյութը մեկ օրում հավաքել է 100K+ դիտում, իսկ բժշկական էջերից մեկի համար video content-ի միջոցով ապահովել է 10K+ հետևորդ։

Աննա Ղավալյան
Content Marketing & Copywriting MODULE

Աննա Ղավալյան

Հեռուստալրագրող, բովանդակային մարքեթինգի, քոփիրայթինգի և թարգմանության մասնագետ՝ 10+ տարվա փորձով։ Աշխատել է «Արմնյուզ» ՀԸ-ում, եղել է «Շանթ» ՀԸ գովազդային հոլովակների սցենարիստ ու խմբագիր, աշխատել է SoftConstruct-ի երկու պրոդուկտային թիմերում։ Գրել և թարգմանել է 10+ կայքերի բովանդակություն։

Արև Մանուկյան
Public Relations MODULE

Արև Մանուկյան

Բրենդինգի, մարքեթինգի, PR-ի և միջոցառումների կազմակերպման մասնագետ։ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական և Մարքեթինգի ամբիոնի դասախոս է։ Ունի միջոցառումների կազմակերպման 9 տարվա, մարքեթինգի և PR-ի 7 տարվա ու բուհական դասավանդման 2 տարվա փորձ։ Իրականացրել է հարյուրավոր տեղական և միջազգային նախագծեր՝ համալսարանական միջավայրում և դրանից դուրս։

Լիլիթ Մուրադյան
Soft Skills MODULE

Լիլիթ Մուրադյան

Բիզնես գործառնությունների և կազմակերպական զարգացման մասնագետ՝ 14+ տարվա փորձով։ AMD Armenia-ում համակարգում է գործընկերների, վենդորների, բյուջետավորման և ղեկավարության աջակցման գործընթացները, իսկ նախկինում աշխատել է բանկային, առևտրային ու միջազգային տեխնոլոգիական միջավայրերում՝ կառուցելով գործընկերային ցանցեր և օպտիմալացնելով բիզնես գործընթացները։

Վազգեն Դավթյան
AI for marketers MODULE

Վազգեն Դավթյան

AI և բիզնես ավտոմատացման մասնագետ ու դասընթացավար՝ 9+ տարվա կառավարման ու ձեռնարկատիրական փորձով։ AI-ը կիրառում է մարքեթինգի, կոնտենտի և օպերացիոն գործընթացների համար․ իր կառուցած կառավարման համակարգը 3 ամսում բարձրացրել է ցանցի միջին եկամուտը 25%-ով, իսկ AI կոնտենտով Instagram-ում օրգանապես հավաքել է շուրջ 6,000 հետևորդ։

Աննա Արզումանյան
English for Marketers MODULE

Աննա Արզումանյան

Անգլերենի առցանց դասընթացավար՝ 8+ տարվա փորձով և TEFL սերտիֆիկացմամբ։ Կենտրոնանում է խոսակցական անգլերենի, ինքնավստահ հաղորդակցության և մասնագիտական իրավիճակներում լեզվի կիրառման վրա, որպեսզի ուսանողը կարողանա հստակ ներկայացնել իրեն ու իր գաղափարները։

Անահիտ Սաֆարյան
Accounting for Marketers MODULE

Անահիտ Սաֆարյան

Հաշվապահության, հարկային խորհրդատվության և բիզնես ֆինանսների մասնագետ՝ 5+ տարվա փորձով։ «ԷՎՈԼՎ» խորհրդատվական ընկերությունում ղեկավարում է հաշվապահական թիմ և օգնում է ՓՄՁ-ներին ճիշտ կազմակերպել հարկային հաշվառումը, ֆինանսական վերահսկողությունն ու շահույթի կառավարումը։

ՄԻԱՑԻՐ ԹԻՄԻՆ

Քո փորձը կարող է օգնել մեր ապագա ուսանողին՝ ավելի վստահ սկսել մասնագիտական ուղին։

Եթե սիրում ես քո աշխատանքը, հաճույքով ես կիսվում փորձովդ և ուզում ես օգնել մեկ ուրիշին առաջ գնալ, ուրախ կլինենք ծանոթանալ։

Դառնալ դասընթացավար
Դիմել հիմա