100%Դիմել
Մասնագիտական ծրագիր

Digital Marketing from A to Z

Մի ամբողջական ծրագիր՝ ռազմավարությունից մինչև AI, պորտֆոլիո և աշխատանքի պատրաստություն։

10 ամիս120 դաս և գործնական հանդիպումԱռցանց · LIVE
CVPortfolioԱշխատանք
Դիմել հիմա

Ո՞ւմ համար է այս ծրագիրը

01

Առաջին մասնագիտություն

Եթե ուսանող կամ նոր շրջանավարտ ես և ուզում ես մասնագիտական ուղիդ սկսել գործնական հիմքով։

02

Կարիերայի փոփոխություն

Եթե փոխում ես ոլորտը և քեզ պետք է ամբողջական ճանապարհ՝ 0-ից մինչև աշխատանքի պատրաստվածություն։

03

Սկսնակ մարքեթոլոգ

Եթե արդեն փորձել ես SMM կամ մարքեթինգ, բայց ուզում ես հասկանալ ամբողջ համակարգը։

04

Գործնական հմտություններ

Եթե ուզում ես ոչ միայն լսել, այլ ստեղծել իրական աշխատանքներ ու պորտֆոլիո։

Ինչի վրա ենք աշխատելու

Բիզնեսին մոտ առաջադրանքներ

Լուծում ես իրական իրավիճակներից վերցված խնդիրներ և յուրաքանչյուր աշխատանքի համար ստանում հստակ արձագանք։

Ավարտուն աշխատանքներ ու պորտֆոլիո

Լավագույն աշխատանքներդ ձևավորում ես ամբողջական նախագծերի, որոնք կարող ես վստահ ներկայացնել գործատուին։

Աշխատանքի պատրաստություն

Կազմում ես ինքնակենսագրականդ, լրացնում LinkedIn էջդ և փորձարկում հարցազրույցի հիմնական փուլերը։

Ինչ ես սովորելու

Ուղղությունները միասին օգնում են հասկանալ՝ ինչպես է աշխատում մարքեթինգը։ Մանրամասն ծրագիրը կքննարկենք մինչև մեկնարկը։

  1. 01

    Մարքեթինգ և մարքեթինգային ռազմավարություն

    Շուկայի ու մրցակիցների ուսումնասիրություն, հաճախորդների կարիքներ, թիրախային լսարան և մարքեթինգային ռազմավարության մշակում։

  2. 02

    Բրենդի դիրքավորում և անձնական բրենդինգ

    Արժեքային առաջարկ, բրենդի տարբերակում և անձնական բրենդինգի հիմունքներ՝ մասնագիտական տեսանելիության համար։

  3. 03

    Բովանդակության մարքեթինգ և Copywriting

    Բովանդակության ռազմավարություն, համոզիչ տեքստեր, վերնագրեր, պատմողական կառուցվածք և հրապարակումների օրացույց։

  4. 04

    Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)

    Instagram, Facebook, LinkedIn և TikTok, էջերի աուդիտ, համայնքի կառավարում և համագործակցություն կոնտենտ ստեղծողների հետ։

  5. 05

    Վճարովի գովազդ՝ Meta, Google, LinkedIn և TikTok Ads

    Meta Ads, Google Ads, LinkedIn Ads և TikTok Ads․ մեդիապլան, լսարաններ, գովազդային նյութերի փորձարկում, արդյունավետության բարձրացում և վերաթիրախավորում։

  6. 06

    SEO, կայքի կառուցվածք և փոխակերպումների օպտիմալացում

    Վայրէջքային էջեր, բանալի բառերի հետազոտություն, էջային ու տեխնիկական SEO-ի հիմունքներ և կայքի արդյունավետության աուդիտ։

  7. 07

    Մարքեթինգային վերլուծություն և տվյալներ

    Excel / Google Sheets, KPI-ներ, GA4, UTM, Google Tag Manager, փոխակերպումների չափում և Looker Studio հաշվետվություններ։

  8. 08

    CRM, Email Marketing և հաճախորդների պահպանում

    Հաճախորդների տվյալներ ու փուլեր, դիմումների որակավորում, նամակների հաջորդականություններ, հաճախորդների պահպանում և վերաակտիվացում։

  9. 09

    Հաճախորդի ուղի և վաճառքի ձագար

    Գնման հոգեբանություն, հաճախորդի ճանապարհը՝ առաջին շփումից մինչև գնում, և այդ փուլերին համապատասխան մարքեթինգային գործողություններ։

  10. 10

    AI գործիքներ և մարքեթինգային ավտոմատացում

    Արհեստական բանականության համար հստակ հրահանգների կազմում, հետազոտություն, տեքստերի, պատկերների ու տեսանյութերի ստեղծում, արդյունքի ստուգում և Make / Zapier / n8n ավտոմատացումներ։

  11. 11

    PR և հաղորդակցության հիմունքներ

    Հանրային կապերի ներածություն՝ հեղինակություն, մեդիայի հետ աշխատանք և բրենդի հաղորդակցություն։

  12. 12

    Գրաֆիկական դիզայնի հիմունքներ մարքեթոլոգների համար

    Կոմպոզիցիա, գույն, տիպոգրաֆիա, Canva և Brand Kit՝ սոցիալական մեդիայի ու գովազդային վիզուալներ պատրաստելու համար։

  13. 13

    Reels և կարճ տեսանյութերի ստեղծում

    Սցենար, դիտողի ուշադրության պահպանում, հեռախոսով նկարահանում, կադր, լույս, մոնտաժ, ձայն և ենթագրեր։

Մասնագիտական զարգացման ուղղություններ

  1. 14

    Հաղորդակցություն և Soft Skills

    Ժամանակի ու առաջադրանքների կառավարում, թիմային աշխատանք, հետադարձ կապ, կոնֆլիկտների կառավարում, հանրային խոսք և բանակցություններ։

  2. 15

    Մասնագիտական անգլերեն

    Մարքեթինգային բառապաշար, գործնական նամակագրություն, հաճախորդների հետ հանդիպումներ, նախագծի ներկայացում և հարցազրույցի պատրաստություն։

  3. 16

    Կարիերա և աշխատանքի պատրաստություն

    Պորտֆոլիո, կատարած աշխատանքի ներկայացում, ինքնակենսագրական, LinkedIn, աշխատանքի որոնում, մասնագիտական կապեր ու փորձնական հարցազրույցներ։

  4. 17

    Ինքնազբաղվածության հիմունքներ

    Ներածական դաս՝ Հայաստանում ԱՁ գրանցման, հարկային ռեժիմի ընտրության և հաշվապահի հետ աշխատանքի մասին։

  5. 18

    Ավարտական նախագիծ և պաշտպանություն

    Ծրագրի ընթացքում մշակված աշխատանքների միավորում ամբողջական մարքեթինգային արշավում, պորտֆոլիոյի ձևավորում և ռազմավարության պաշտպանություն։

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐՆԵՐ

Քո կողքին կլինեն ոլորտում աշխատող առաջատար մասնագետները։

Յուրաքանչյուր թեման դասավանդում է հենց այդ ուղղությամբ աշխատող էքսպերտ՝ իրական օրինակներով, գործնական առաջադրանքներով և ապացուցված փորձառությամբ։

Մարիամ Գեդեոնյան
Marketing Strategy MODULE

Մարիամ Գեդեոնյան

Ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագետ՝ 13+ տարվա փորձով։ Աշխատել է imID-ի, VEON Armenia-ի (Beeline), ՀՀ Կենտրոնական բանկի և Business Armenia-ի նախագծերի վրա՝ ներառյալ Select Armenia, Francophonie 2018 և Sardarapat 100 նախաձեռնությունները։

Աստղիկ Սարգսյան
SEO, AEO, GEO MODULE

Աստղիկ Սարգսյան

SEO մասնագետ՝ շուրջ 4 տարվա փորձով՝ Andava Digital Marketing Agency-ում և միջազգային տարբեր ոլորտների նախագծերում։ Աշխատում է technical SEO-ի, content optimization-ի, strategy-ի և analytics-ի հետ՝ ամբողջական SEO գործընթացի շրջանակում։

Մարտին Ղազարյան
Meta ads MODULE

Մարտին Ղազարյան

MarTech մասնագետ՝ 8+ տարվա փորձով։ Աշխատել է Google-ում, ղեկավարել է Հայաստանի առաջատար ոչ ֆորմալ կրթական կենտրոններից մեկը։ Ունի 1.7 մլն ԱՄՆ դոլարի գովազդային բյուջեների կառավարման փորձ՝ Հայաստանի, Ուզբեկստանի, Դուբայի, ԱՄՆ-ի և 13+ այլ երկրների շուկաներում։

Ինեսսա Մանուկյան
PERSONAL BRANDING for Marketers MODULE

Ինեսսա Մանուկյան

Անձնական բրենդինգի մասնագետ՝ 10+ տարվա մասնագիտական փորձով։ LEADIN-ի հիմնադիր տնօրենն է։ Օգնել է հարյուրավոր մասնագետների զարգացնել ներկայությունը LinkedIn-ում, իսկ իր էջի լսարանը զարգացրել է 0-ից մինչև 16,000+ հետևորդ։ LEADIN-ի հաճախորդներն ընդգրկում են 6 երկիր։

Աստղիկ Վարդանյան
CRM & Email Marketing MODULE

Աստղիկ Վարդանյան

Թվային մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ՝ 7+ տարվա միջազգային փորձով։ Իրականացրել է 100+ email արշավ՝ 40,000+ հաճախորդի բազայի համար՝ կիրառելով CRM ավտոմատացում, cross-selling և հաճախորդների պահպանման ռազմավարություններ։

Ժորժ Սեյրադարյան
HR and Career Development for Marketers MODULE

Ժորժ Սեյրադարյան

HR ռազմավարության և տաղանդների կառավարման մասնագետ՝ 11+ տարվա փորձով։ Pi Hospitality Group of Companies-ում Head of HR է, իսկ նախկինում ղեկավարել է Menu Group UK-ի People Operations-ը։ Կրճատել է հաստիքի փակման միջին ժամկետը 60 օրից մինչև 18 օր և մասնակցել 19+ կրթական ծրագրերի ու 3,500+ մասնագետների մենթորության։

Մարիա Պետրոսյան
Performance Marketing MODULE

Մարիա Պետրոսյան

Performance Marketing մասնագետ՝ 6+ տարվա փորձով։ Աշխատում է ՀՀ ամենամեծ մարքեթինգային կազմակերպություններից մեկում։ Կառավարել է Հայաստանի, Դուբայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Նիդերլանդների շուկաների արշավները՝ $60M+ բյուջեներով՝ բանկային, կառուցապատման և այլ ոլորտներում։

Մարիամ Հարությունյան
Social media marketing, Influencer marketing MODULE

Մարիամ Հարությունյան

Թվային մարքեթինգի մասնագետ՝ 2019-ից և 50+ նախագծերի փորձով։ Elev8r Peach Agency-ում աշխատում է որպես Digital Marketing Specialist։ Փորձ ունի սոցիալական մեդիայի, influencer marketing-ի և թվային արշավների իրականացման ոլորտներում՝ աշխատելով Health Extension, FNet և Apilus Nara նախագծերի հետ։

Լևոն Ֆլջյան
Graphic design for marketers MODULE

Լևոն Ֆլջյան

Art Director, գրաֆիկ նկարիչ և դասընթացավար՝ 10+ տարվա փորձով։ LIGA Insurance-ում Senior Graphic Designer է, նախկինում դասավանդել է Gyumri Technology Center-ում։ Նրա esitl.io նախագծով աշխատանքը ներկայացվել է World Brand Design Society-ի կողմից, իսկ Yeremyan Projects-ի «Շերեփ» արշավը ստացել է Երևանի արտաքին գովազդի փառատոնի մրցանակ։

Նարե Մկրտչյան
Reels & Video Content MODULE

Նարե Մկրտչյան

Reels և video content մասնագետ՝ 5 տարվա մարքեթինգային փորձով։ Sniper Marketing-ում աշխատում է որպես Video Content Project Manager։ Hashtag Sport-ի համար ստեղծած տեսանյութը մեկ օրում հավաքել է 100K+ դիտում, իսկ բժշկական էջերից մեկի համար video content-ի միջոցով ապահովել է 10K+ հետևորդ։

Աննա Ղավալյան
Content Marketing & Copywriting MODULE

Աննա Ղավալյան

Հեռուստալրագրող, բովանդակային մարքեթինգի, քոփիրայթինգի և թարգմանության մասնագետ՝ 10+ տարվա փորձով։ Աշխատել է «Արմնյուզ» ՀԸ-ում, եղել է «Շանթ» ՀԸ գովազդային հոլովակների սցենարիստ ու խմբագիր, աշխատել է SoftConstruct-ի երկու պրոդուկտային թիմերում։ Գրել և թարգմանել է 10+ կայքերի բովանդակություն։

Արև Մանուկյան
Public Relations MODULE

Արև Մանուկյան

Բրենդինգի, մարքեթինգի, PR-ի և միջոցառումների կազմակերպման մասնագետ։ ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական և Մարքեթինգի ամբիոնի դասախոս է։ Ունի միջոցառումների կազմակերպման 9 տարվա, մարքեթինգի և PR-ի 7 տարվա ու բուհական դասավանդման 2 տարվա փորձ։ Իրականացրել է հարյուրավոր տեղական և միջազգային նախագծեր՝ համալսարանական միջավայրում և դրանից դուրս։

Լիլիթ Մուրադյան
Soft Skills MODULE

Լիլիթ Մուրադյան

Բիզնես գործառնությունների և կազմակերպական զարգացման մասնագետ՝ 14+ տարվա փորձով։ AMD Armenia-ում համակարգում է գործընկերների, վենդորների, բյուջետավորման և ղեկավարության աջակցման գործընթացները, իսկ նախկինում աշխատել է բանկային, առևտրային ու միջազգային տեխնոլոգիական միջավայրերում՝ կառուցելով գործընկերային ցանցեր և օպտիմալացնելով բիզնես գործընթացները։

Վազգեն Դավթյան
AI for marketers MODULE

Վազգեն Դավթյան

AI և բիզնես ավտոմատացման մասնագետ ու դասընթացավար՝ 9+ տարվա կառավարման ու ձեռնարկատիրական փորձով։ AI-ը կիրառում է մարքեթինգի, կոնտենտի և օպերացիոն գործընթացների համար․ իր կառուցած կառավարման համակարգը 3 ամսում բարձրացրել է ցանցի միջին եկամուտը 25%-ով, իսկ AI կոնտենտով Instagram-ում օրգանապես հավաքել է շուրջ 6,000 հետևորդ։

Աննա Արզումանյան
English for Marketers MODULE

Աննա Արզումանյան

Անգլերենի առցանց դասընթացավար՝ 8+ տարվա փորձով և TEFL սերտիֆիկացմամբ։ Կենտրոնանում է խոսակցական անգլերենի, ինքնավստահ հաղորդակցության և մասնագիտական իրավիճակներում լեզվի կիրառման վրա, որպեսզի ուսանողը կարողանա հստակ ներկայացնել իրեն ու իր գաղափարները։

Անահիտ Սաֆարյան
Accounting for Marketers MODULE

Անահիտ Սաֆարյան

Հաշվապահության, հարկային խորհրդատվության և բիզնես ֆինանսների մասնագետ՝ 5+ տարվա փորձով։ «ԷՎՈԼՎ» խորհրդատվական ընկերությունում ղեկավարում է հաշվապահական թիմ և օգնում է ՓՄՁ-ներին ճիշտ կազմակերպել հարկային հաշվառումը, ֆինանսական վերահսկողությունն ու շահույթի կառավարումը։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԱՐԻԵՐԱ

Դիմումից մինչև առաջին աշխատանքային հնարավորությունը։

  1. 01

    Ընդունելության հայտադիմում

    Ընդունելության հայտադիմումում նշում ես նպատակդ ու ակնկալիքներդ։

  2. 02

    Մեկնարկային գնահատում

    Միասին հասկանում ենք՝ ինչ գիտելիքով ես սկսում։

  3. 03

    Ուսուցում

    Մասնակցում ես առցանց ուղիղ դասերի և ստանում դասընթացավարների արձագանքը։

  4. 04

    Գործնական փորձ

    Աշխատում ես իրական առաջադրանքների վրա և հավաքում պորտֆոլիո։

  5. 05

    Կարիերայի մեկնարկ

    Պատրաստում ես ինքնակենսագրականդ, փորձարկում հարցազրույցը և ծանոթանում աշխատանքային հնարավորություններին։

Ընտրիր քո փաթեթը

Գիտելիք

Թվային մարքեթինգի ամուր հիմք՝ գիտելիքը իրական աշխատանքով ամրապնդելու համար։

99,000դրամ / ամիս

Կրթական ծրագիր

  • 10-ամսյա ամբողջական ծրագիր և ուսումնական հարթակի հասանելիություն
  • Ռազմավարություն, SMM, գովազդ, SEO, վերլուծություն, CRM և AI
  • Գործնական առաջադրանքներ՝ ոլորտի մասնագետների ուղեկցմամբ
  • Անհատական արձագանք աշխատանքներիդ վերաբերյալ

Մասնագիտական արդյունք

  • Իրական նախագիծ՝ պորտֆոլիոյում ներառելու համար
  • CV-ի և պորտֆոլիոյի պատրաստում
  • Ավարտին՝ դիպլոմ
Դիմել

Կարիերա+

Աջակցություն նաև աշխատանքի անցնելուց հետո՝ նոր հաստիքում վստահ սկսելու համար։

199,000դրամ / ամիս

Ներառում է Կարիերա փաթեթը

  • Ամբողջական ուսումնական ծրագիր և կարիերայի ուղեկցում
  • CV, LinkedIn, հարցազրույցների և աշխատանքի որոնման աջակցություն

Աշխատանքի մեկնարկից հետո

  • 6 ամիս աջակցություն աշխատանքի անցնելուց հետո
  • Օգնություն նոր թիմին ու աշխատանքային միջավայրին հարմարվելու հարցում
  • Պարբերական խորհրդատվություն՝ մասնագիտական աճի համար
  • Աջակցություն նոր հաստիքում առաջացած հարցերում
Դիմել

Մեկնարկ և ժամանակացույց

Խմբի մեկնարկՆոյեմբերի 25, 2026 թ.

Դասերի օրերն ու ժամերը կհստակեցնենք մինչև մեկնարկը։

Սկսենք ծանոթանալուց

Պատմիր քո մասին և նշիր՝ ինչ ես ուզում սովորել։ Հաջորդ քայլերը՝ գնահատում, կարճ զրույց ու անհատական առաջարկ։

Դիմել հիմա

Հարցեր ու պատասխաններ

Դասընթացն ավարտելուց հետո իրականում ի՞նչ եմ կարողանալու անել։
Ծրագրի նպատակը միայն գործիքներ սովորեցնելը չէ։ Դու պետք է կարողանաս ինքնուրույն հասկանալ բիզնեսի խնդիրը, մշակել մարքեթինգային ռազմավարություն, ստեղծել կոնտենտ, աշխատել գովազդի, CRM-ի, վերլուծության և AI գործիքների հետ ու արդյունքը ներկայացնել որպես ավարտուն աշխատանք։
Եթե հիմա մարքեթինգից ոչինչ չգիտեմ, կարո՞ղ եմ սկսել։
Այո։ Ծրագիրը կառուցված է այնպես, որ հնարավոր լինի սկսել հիմքից և աստիճանաբար անցնել ավելի մասնագիտական ու գործնական աշխատանքների։
Ինչո՞վ է 100%-ի ծրագիրը տարբերվում սովորական Digital Marketing դասընթացներից։
Այստեղ ուսուցումը չի ավարտվում տեսությամբ կամ հավաստագրով։ Դու աշխատում ես իրական առաջադրանքների վրա, հավաքում պորտֆոլիո, պատրաստում CV և LinkedIn, անցնում հարցազրույցների պատրաստում և հետո անցնում աշխատանքի տեղավորման փուլ։
Արդյո՞ք դասընթացից հետո 100%-ը օգնում է աշխատանք գտնել։
Այո։ Աշխատանքի տեղավորումը ծրագրի առանձին փուլ է։ Մենք աշխատում ենք քո պորտֆոլիոյի, CV-ի, LinkedIn-ի և հարցազրույցների վրա, ընտրում համապատասխան հնարավորություններ և կապում գործատուների հետ։ Կիրառելի պայմանները սահմանվում են ուսանողի պայմանագրով։
Իրական նախագծերի վրա աշխատելո՞ւ եմ, թե միայն ուսումնական առաջադրանքներ են լինելու։
Ծրագիրը կառուցված է գործնական աշխատանքի շուրջ։ Բացի ուսումնական առաջադրանքներից, նախատեսվում են իրական աշխատանքային իրավիճակներ և նախագծեր, որպեսզի ավարտելիս միայն գիտելիք չունենաս, այլ նաև կիրառման փորձ։
Ի՞նչ պորտֆոլիո եմ ունենալու ծրագրի ավարտին։
Ծրագրի ընթացքում ստեղծած լավագույն աշխատանքները հավաքվում և ձևավորվում են մասնագիտական պորտֆոլիոյի մեջ, որը կարող ես ներկայացնել գործատուին կամ հաճախորդին։
Բոլոր ուղղությունները մեկ մարդ է դասավանդելո՞ւ։
Ոչ։ Յուրաքանչյուր հիմնական ուղղություն վարում է տվյալ ոլորտում գործնական փորձ ունեցող մասնագետ։ Սա հնարավորություն է տալիս յուրաքանչյուր թեմա սովորել այն մասնագետից, ով իրականում աշխատում է այդ ուղղությամբ։
Եթե չեմ հասկանում՝ SMM, Performance, SEO, CRM թե մեկ այլ ուղղություն ընտրեմ, ի՞նչ է լինում։
Պետք չէ նախապես ընտրել։ Ծրագիրը տալիս է Digital Marketing-ի ամբողջական պատկեր, իսկ ընթացքում ավելի պարզ է դառնում, թե որ ուղղությունն է քեզ ավելի համապատասխանում։ Հետագայում կարող ես խորանալ հենց այդ ուղղությամբ։
Ինչպե՞ս է վերահսկվում իմ առաջընթացը։
Առաջընթացը գնահատվում է ոչ միայն դասերին մասնակցությամբ, այլ նաև առաջադրանքներով, գործնական աշխատանքներով, feedback-ով և ձեռք բերած հմտություններով։ Նպատակը պարզապես ծրագիրն «անցնելը» չէ, այլ աշխատանքի պատրաստ մակարդակի հասնելը։
Ի՞նչ կլինի, եթե դասերից հետ մնամ կամ ինչ-որ թեմա չհասկանամ։
Ծրագրի ընթացքում ստանում ես հետադարձ կապ և հնարավորություն աշխատելու թույլ կողմերիդ վրա։ Եթե որևէ հմտություն դեռ բավարար մակարդակի չէ, այն պետք է լրացվի մինչև հաջորդ կարևոր փուլ անցնելը։
Որքա՞ն ժամանակ պետք է տրամադրեմ դասերից բացի։
Բացի դասերից, պետք է ժամանակ նախատեսել առաջադրանքների, ինքնուրույն աշխատանքի և նախագծերի համար։ Սա ինտենսիվ մասնագիտական ծրագիր է, ոչ միայն դասախոսություններ դիտելու դասընթաց։
Ինչպե՞ս է կատարվում ընդունելությունը։
Դիմելուց հետո անցնում ես ընդունելության փուլ, որի նպատակը հասկանալն է՝ ծրագիրը համապատասխանո՞ւմ է քո նպատակներին և պատրա՞ստ ես անհրաժեշտ ժամանակ ու աշխատանք ներդնել։
Հնարավո՞ր է վճարել ամսական։
Այո, ծրագրի համար նախատեսվում է փուլային վճարման հնարավորություն։ Վճարման կոնկրետ պայմանները ներկայացվում են ընդունելության ընթացքում։

Պատրա՞ստ ես սկսել։

Լրացրու հայտը։ Արի՛ միասին հասկանանք՝ որն է քո հաջորդ քայլը։

Դիմել հիմա
Դիմել հիմա