Մի ամբողջական ծրագիր՝ ռազմավարությունից մինչև AI, պորտֆոլիո և աշխատանքի պատրաստություն։
Կրթությունից
դեպի աշխատանք։
100%-ը գործնական կրթական կենտրոն է։ Այստեղ սովորում ես մասնագիտություն, ձեռք բերում փորձ ու ստանում աշխատանքային առաջարկներ։

Դիմումից մինչև առաջին աշխատանքային հնարավորությունը։
- 01
Ընդունելության հայտադիմում
Ընդունելության հայտադիմումում նշում ես նպատակդ ու ակնկալիքներդ։
- 02
Մեկնարկային գնահատում
Միասին հասկանում ենք՝ ինչ գիտելիքով ես սկսում։
- 03
Ուսուցում
Մասնակցում ես առցանց ուղիղ դասերի և ստանում դասընթացավարների արձագանքը։
- 04
Գործնական փորձ
Աշխատում ես իրական առաջադրանքների վրա և հավաքում պորտֆոլիո։
- 05
Կարիերայի մեկնարկ
Պատրաստում ես ինքնակենսագրականդ, փորձարկում հարցազրույցը և ծանոթանում աշխատանքային հնարավորություններին։
Digital Marketing՝ from A to Z
Մեր դասընթացավարները սպասում են քեզ։ Սկսում ենք թվային մարքեթինգից։ Նոր դասընթացները կտեղադրենք այստեղ։
Քո կողքին կլինեն ոլորտում աշխատող առաջատար մասնագետները։
Յուրաքանչյուր թեման դասավանդում է հենց այդ ուղղությամբ աշխատող էքսպերտ՝ իրական օրինակներով, գործնական առաջադրանքներով և ապացուցված փորձառությամբ։

Մարիամ Գեդեոնյան
Ռազմավարական մարքեթինգի և բրենդինգի մասնագետ՝ 13+ տարվա փորձով։ Աշխատել է imID-ի, VEON Armenia-ի (Beeline), ՀՀ Կենտրոնական բանկի և Business Armenia-ի նախագծերի վրա՝ ներառյալ Select Armenia, Francophonie 2018 և Sardarapat 100 նախաձեռնությունները։

Աստղիկ Սարգսյան
SEO մասնագետ՝ շուրջ 4 տարվա փորձով՝ Andava Digital Marketing Agency-ում և միջազգային տարբեր ոլորտների նախագծերում։ Աշխատում է technical SEO-ի, content optimization-ի, strategy-ի և analytics-ի հետ՝ ամբողջական SEO գործընթացի շրջանակում։

Մարտին Ղազարյան
MarTech մասնագետ՝ 8+ տարվա փորձով։ Աշխատել է Google-ում, ղեկավարել է Հայաստանի առաջատար ոչ ֆորմալ կրթական կենտրոններից մեկը։ Ունի 1.7 մլն ԱՄՆ դոլարի գովազդային բյուջեների կառավարման փորձ՝ Հայաստանի, Ուզբեկստանի, Դուբայի, ԱՄՆ-ի և 13+ այլ երկրների շուկաներում։

Ինեսսա Մանուկյան
Անձնական բրենդինգի մասնագետ՝ 10+ տարվա մասնագիտական փորձով։ LEADIN-ի հիմնադիր տնօրենն է։ Օգնել է հարյուրավոր մասնագետների զարգացնել ներկայությունը LinkedIn-ում, իսկ իր էջի լսարանը զարգացրել է 0-ից մինչև 16,000+ հետևորդ։ LEADIN-ի հաճախորդներն ընդգրկում են 6 երկիր։

Աստղիկ Վարդանյան
Թվային մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ՝ 7+ տարվա միջազգային փորձով։ Իրականացրել է 100+ email արշավ՝ 40,000+ հաճախորդի բազայի համար՝ կիրառելով CRM ավտոմատացում, cross-selling և հաճախորդների պահպանման ռազմավարություններ։

Ժորժ Սեյրադարյան
HR ռազմավարության և տաղանդների կառավարման մասնագետ՝ 11+ տարվա փորձով։ Pi Hospitality Group of Companies-ում Head of HR է, իսկ նախկինում ղեկավարել է Menu Group UK-ի People Operations-ը։ Կրճատել է հաստիքի փակման միջին ժամկետը 60 օրից մինչև 18 օր և մասնակցել 19+ կրթական ծրագրերի ու 3,500+ մասնագետների մենթորության։
Մի քանի հարց՝ մինչև սկսելը։
Առանց փորձի կարո՞ղ եմ մասնակցել։
Դասերը որքան են տևում։
Դասերն առցա՞նց են, թե՞ առկա։
Ինչպե՞ս եք օգնում աշխատանքի հարցում։
Ինչպե՞ս դիմեմ։
Որքա՞ն արժե ծրագիրը։
Պատրա՞ստ ես սկսել։
Լրացրու հայտը։ Արի՛ միասին հասկանանք՝ որն է քո հաջորդ քայլը։
Դիմել հիմա